▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ կա՞, որ չի հասկանում՝ ոչ ավանդական և ավանդական սեռական կողմնորոշումն ինչ է. Գևորգ Պետրոսյան

Մեր ժողովրդի գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման և ոչ ավանդական սեռական հարաբերությունների վտանգն էԱզգային ժողովում այդ մասին նշեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այս վտանգը կանխելու համար իրենց խմբակցությունը հեղինակել է նախագիծ, համաձայն որի՝ քրեական օրենսգրքում պետք է կատարվի լրացում, որով քրեական պատասխանատվություն սահմանվի 16 տարեկանը չրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար։ «ՀՀ կառավարությունն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն հիմնականում երկու պատճառաբանությամբ։ Առաջինը ասում է՝ պարզ չէ, թե ի՞նչ է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, այն անորոշ հասկացություն է։ Ժողովուրդ, կներեք, ստեղ տենց մարդ կա՞, որ չի հասկանում՝ ոչ ավանդականը և ավանդականը, ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Եվ երկրորդ՝ ասում է՝ հանցակազմ արդեն իսկ կա քրեական օրենսգրքում և վկայակոչում է երկու հոդված։ Քրեական օրենսգրքի 142-րդ օրենսգրքի հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, մյուս հոդվածն էլ պոռնոգրական բնույթի նյութեր տարածելու համար։ Կներեք էլի, ընկերներ, կարո՞ղ ա Կառավարությունը, եթե սխալ չեմ հասկացել, նույնացնում ա համասեռամոլության քարոզը, անառակաբարո գործողությունը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելը»։ Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, որ սա այն հարցն է, որ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ «մազաչափ անգամ նահանջի տեղ չունեն», քանի որ այս հարցը «սպառնում է մեր մատաղ սերնդին և մեր ազգային անվտանգությանը»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին