▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդը անթրաշ, գույնը սպիտակ, հարգելով թիմին՝ եկել Է, ոտքի վրա չի կարում կանգնի, ամբողջ թիմն այստեղ է. Գագիկ Ծառուկյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց թիմն ամբողջությամն ներկա է քննարկմանը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մարդը անթրաշ, գույնը սպիտակ հարգելով թիմին, այսօր եկել ա, ոտքի վրա չի կարում կանգնի, մեր ամբողջ թիմն այստեղ է, դրսից էլ է մարդ եկել, որպեսզի ուրիշի սարքածը մեր վրա չգրեն, մեր խոսքը միշտ գործ է եղել, ինչ ասել ենք, դա էլ արել են:

 

 

 

 

 

 

 

 

 

Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»,- նշեց Ծառուկյանը։

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի գործարարը խորհրդարանում, Ծառուկյանը նշեց.

«Ի՞նչն է պատճառը։ Պարոն վարչապետը ձեզ ասեց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ինչ-որ բանով խանգարելու եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին