▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին․

«Արտակարգ դեպք Վանաձորում. 

44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի.

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:

Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:

Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:

Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին