▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ երկու անգամ ավելի փող են ծախսում մազերի, քան ուղեղի զարգացմա վրա

 

Նկատված է, որ մարդիկ երկու անգամ ավելի փող կսպառեն մազերու, նոր մեկ անգամ ուղեղի զարգացման ու գիտության վրա։ Ճշմարիտ է սովետական ժողովուրդին ուղեղ պէտք չէ, վասնզի Ստալինն իրենց համար կմտածէ, բայց Ստալինն ալ 70 տարեկան մարդ է ու կրնա օր մը մեռնել իր մէկ «հրամանին» անսալով՝ հէք ժողովուրդն ո՞րու խելքով մտածէ։ Կրնա՞նք երթալ անոր գերեզմանին մոտ և խելք հարցունել․ մանավանդ, որ ինքն ալ պատասխանելէ առաջ երկրորդ մեռելի մը՝ Լենինին պիտի հարցնէ, ինչու, որ Ստալինն Լենինի «աշակերտն» է։
Այս բոլորը մէկ կողմ, բայց այն հանգամանք, որ այսօր Երևանին մէջ մէկ մազին երկու սափրիչ կիյնա, շատ մտահոգիչ է։ Վաղ եթէ մայրաքաղաքիս բնակչությունն թոնիրն իյնա կամ ճաղատանա՝ հսկա դասակարգ մը սափրիչներու սովէն կմեռնի։
Չպետք է կտրել մազն առհասարակ և թող տալու է, որ երկարի։ Մենք սոցիալիզմէն անցեր ենք արդէն կոմունիզմի «կառուցման», որն շուտով պիտի ավարտենք։ Մարդկություն չունենա՞ հապա մազ մը կամ պոչ մը որու հետ խաղա։ Դարերով անգործ նստել կըլլա՞։ 
Լեռ Կամսար, 1947թ․

Նկատված է, որ մարդիկ երկու անգամ ավելի փող կսպառեն մազերու, նոր մեկ անգամ ուղեղի զարգացման ու գիտության վրա։ Ճշմարիտ է սովետական ժողովուրդին ուղեղ պէտք չէ, վասնզի Ստալինն իրենց համար կմտածէ, բայց Ստալինն ալ 70 տարեկան մարդ է ու կրնա օր մը մեռնել իր մէկ «հրամանին» անսալով՝ հէք ժողովուրդն ո՞րու խելքով մտածէ։ Կրնա՞նք երթալ անոր գերեզմանին մոտ և խելք հարցունել․ մանավանդ, որ ինքն ալ պատասխանելէ առաջ երկրորդ մեռելի մը՝ Լենինին պիտի հարցնէ, ինչու, որ Ստալինն Լենինի «աշակերտն» է։Այս բոլորը մէկ կողմ, բայց այն հանգամանք, որ այսօր Երևանին մէջ մէկ մազին երկու սափրիչ կիյնա, շատ մտահոգիչ է։ Վաղ եթէ մայրաքաղաքիս բնակչությունն թոնիրն իյնա կամ ճաղատանա՝ հսկա դասակարգ մը սափրիչներու սովէն կմեռնի։Չպետք է կտրել մազն առհասարակ և թող տալու է, որ երկարի։ Մենք սոցիալիզմէն անցեր ենք արդէն կոմունիզմի «կառուցման», որն շուտով պիտի ավարտենք։ Մարդկություն չունենա՞ հապա մազ մը կամ պոչ մը որու հետ խաղա։ Դարերով անգործ նստել կըլլա՞։ 

Լեռ Կամսար, 1947թ․

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին