▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց 49%-ը կարծում է՝ Պերմյակովին պետք է մահապատիժ տրվի.168.am

168.am-ը գրում է. Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից ՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները: Հարցման մեթոդը եղել է հեռախոսային, իսկ հարցումներին մասնակցել է 1500 մարդ: Հետազոտության մեջ ներառված են եղել նաև Գյումրու ոճրագործության թեմային վերաբերող հարցեր: Ըստ հարցման արդյունքների՝ հունվարի 12-ին տեղի ունեցած Գյումրու 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին տեղյակ է հարցմանը մասնակցած մարդկանց 99.9%-ը, որից 86%-ը դեպքի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, 34%-ը՝ լրատվական կայքերից, 25%-ը՝ շրջապատից, 10%-ը՝ Ֆեյսբուքից, 3%-ը՝ ռադիոյից:

Հարցմանը մասնակցած մարդկանց 35%-ը կարծում է, որ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը պետք է կատարվի հայ քննիչների կողմից, 1%-ը՝ ռուս քննիչների կողմից, իսկ 59%-ը կարծում է՝ հետաքննությունը պետք է համատեղ արվի: Հարցման շրջանակներում մարդկանց 87%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի օրենքներով, 11%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել ՀՀ-ում՝ Ռուսաստանի օրենքներով, իսկ 2%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Ռուսաստանում՝ Ռուսաստանի օրենքներով: Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս կընթանա դատավարական գործընթացը, մարդկանց 75 %-ը նշել է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա հանցագործության իրական պատճառների մասին, իսկ 14%-ը նշել է՝ դատավարությունը կընթանա արդար, և հասարակությունը  կտեղեկանա բոլոր մանրամասներին:

Հարցին էլ՝ ի՞նչ պատիժ պետք է սահմանվի Վ. Պերմյակովի համար՝ 49%-ը նշել է՝ մահապատիժ, 35%-ը՝ ցմահ ազատազրկում, 3%-ը՝ երկարաժամկետ ազատազրկում, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Ա. Նավասարդյանի փոխանցմամբ՝ իրենք նաև խնդրել են հարցման մասնակիցներին գնահատել հետևյալ կառույցների, քաղաքական գործիչների արձագանքը, գործելաոճը Գյումրիում տեղի ունեցած իրադարձությանը՝ 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենացածրն է, 5-ը ամենաբարձրն է.  «ՌԴ դեսպանատուն՝ 2. 2, 102-րդ ռազմաբազայի ղեկավարներ՝ 2. 1, ՌԴ նախագահ՝ 2. 3, կաթողիկոս՝ 2. 3, ՀՀ դատախազ՝ 2. 5, ՀՀ ոստիկանապետ՝ 2. 5, ԱԺ նախագահ՝ 2, ՀՀ վարչապետ՝ 2. 1, ՀՀ նախագահ՝ 2. 1: Այսինքն՝ բոլոր նշված կառույցների գործելաոճը նշանակվել է բացասական»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին