▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց համախմբողը միասնական անցյալը չէ, այլ՝ միասնական ապագան

Մենք՝ Հայաստանում ապրողներս, չունենք միասնական ապագայի քաղաքական նախագիծ, միասնական ապագա կառուցելու քաղաքական պրոեկտ: Չենք էլ կարող ունենալ, քանի դեռ առանձին անհատներն են քաղաքական էակներ, ոչ թե՝ բոլորը:

Միևնույն ժամանակ միասնական ապագայի քաղաքական նախագծի իրականացումը մեր ձեռքերում չէ, քանի որ մեր երկրում ամեն կարևոր բան տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարության, ոչ թե նպատակադրության, սկզբունքով, և պետական-քաղաքական շահը գերադասվելու է անհատական և հասարակական շահից: Սա որոշակի առումով հակասություն է, քանի որ հասարակական և պետական շահերն նույնն են, բայց քանի որ մենք իռացիոնալ երկրում ենք ապրում, ապա հակասությունների գոյությունն այստեղ օրինաչափ է:

Եվ առհասարակ. այն ամենն, ինչ խոսվում և քննարկվում է Հայաստանում ընթացող քաղաքականության վերաբերյալ, քննարկվում է զարգացման հայեցակարգի շրջանակներում, մինչդեռ ո՞վ է ասել, որ երկրի առջև զարգացման խնդիր է դրված, կամ զարգացման հարցն այս պահին ամենաառաջնայինն է: Ամեն ինչ փոխվում է, եթե ընթացող քաղաքական պրոցեսները դիտարկում ես ոչ թե զարգացման, այլ գոյատևման հարացույցի շրջանակներում: Այո, այսպես գոյատևել (ԵՏՄ-ում էլ, ՄՄ-ում էլ, առանձին էլ) կարող ենք երկար, շա՜տ երկար դարերով, բայց զարգանալ՝ երբեք: Առավել ևս՝ որպես ազգ:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին