▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Կառավարությունը երկուշաբթի մեծ քննարկում է կազմակերպել Ամուլսարի հարցով․ հանդիպումը կայանալու. . .

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների. . .

Սկսենք ամենահաճելիից․ Նիկոլ Փաշինյանն առաջին պարգևը հանձնեց «Միսս»-ին

Ուժեղ և դուխով մասնակիցներ․․․Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական խաղերի փակման արարողությանը

13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են

«Իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում». Դավիթ Սանասարյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի մասին

Մեր շահագրգռությունն այն է, որ ոչ թե մենք, այլ դուք փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» էքսպոյին

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը. վարորդը ողջ է մնացել

Գյումրիի ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է

Սերժը պատրաստ է նստել. Արմեն Աշոտյան

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ՈւՂԻՂ

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից. . .

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից. ԱՀ ՊԲ

Վերնաշապիկս արդեն հանել եմ. Դավիթ Խաժակյան

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն

Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին

«Դա տարօրինակ չի՞ թվում». Դանիել Իոաննիսյան

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«Սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է». Արամ Սարգսյան

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին

«Ուղի՞ղն ես նայում»․ Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին․ Նրանք Սևանի «Բոհեմ»-ում էին

Գրիգոր Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ. . .

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Մշակութային իրադարձություններ ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչվեցին Նոր Հայաստանում

Ինչպե՞ս է կանխվել զինված բախումը Երևանում․Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում. . .

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․ Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

 

 

Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Այս պահանջները պատահական չեն:

Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:

Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։

Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։ Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։

 

 

Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով:

 

 

Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության: Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց:

Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում:

Արման Թաթոյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

 

 

 

Կարդացեք նաև՝ Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի՝ մեր նպատակներին հասնելու Փաշինյան

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարարությունը` ՀՀ վարչապետի կոչի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել. ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը

«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը

Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան

Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան

Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից

Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին