▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարետ Թետչերի` «երկաթե տիկնոջ» միակ այցը Հայաստան

 

Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետ Մարգարետ Թետչերը 1990 թվականի հունիսին Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի): «Երկաթե տիկնոջ»` Լենինական կատարած այցը լայնորեն լուսաբանել է «Արմենպրես» գործակալությունը` նաեւ լուսանկարներով պատմությանը փոխանցելով «երկաթե տիկնոջ» այցի մանրամասները:
Գյումրիի օդանավակայանում «երկաթե տիկնոջը» դիմավորել են Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը: «Երեխաները ծաղիկներ են նվիրեցին մեծարգո հյուրին, ազգային տարազներով աղջիկներն աղ ու հաց մատուցեցին նրան: Այնուհետև Մարգարետ Թետչերը հայկական ԽՍՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք ավոտմեքենաներ են նստում: Շարասյունն ուղղություն է վերցնում դեպի քաղաք»,- այսպես է գրել գործակալությունը:
Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: «Երկաթե տիկնոջ» հետ Գյումրի էին ժամանել նրա ամուսինը` Դենիս Թետչերը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Ք. Բեյկերը, ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեպսան Ռ. Բրեյտվեյտը: Երկրում շրջագայելիս նրան էին ուղեկցում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ն. Պ. Լավերովը, Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպան Լ. Մ. Զամյատինը: 
Նույն օրը Թետչերը մեկնեց Գյումրիից: Նրա հետ էին երկրում շրջագայության ընթացքում նրան ուղեկցող պաշտոնական անձինք: Գյումրիի օդանավակայանում Մեծ Բրիտանիայի վարչապետին ճանապարհեցին Վ. Մ. Մովսիսյանը, Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը, Գյումրիի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք:
2013թ. ապրիլի 8-ին Միացյալ Թագավորության նախկին վարչապետը 87 տարեկան հասակում հանկարծամահ է եղել: «Մարկ և Քերոլ Թեթչերներից տեղեկացա, որ նրանց մայրը՝ Բարոնուհի Թետչերը, առավոտյան հանկարծամահ է եղել»,- ասել է նախկին վարչապետի խոսնակ Լորդ Բելլը:

Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետ Մարգարետ Թետչերը 1990 թվականի հունիսին Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի): «Երկաթե տիկնոջ»` Լենինական կատարած այցը լայնորեն լուսաբանել է «Արմենպրես» գործակալությունը` նաեւ լուսանկարներով պատմությանը փոխանցելով «երկաթե տիկնոջ» այցի մանրամասները:Գյումրիի օդանավակայանում «երկաթե տիկնոջը» դիմավորել են Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը: «Երեխաները ծաղիկներ են նվիրեցին մեծարգո հյուրին, ազգային տարազներով աղջիկներն աղ ու հաց մատուցեցին նրան: Այնուհետև Մարգարետ Թետչերը հայկական ԽՍՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք ավոտմեքենաներ են նստում: Շարասյունն ուղղություն է վերցնում դեպի քաղաք»,- այսպես է գրել գործակալությունը:Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: «Երկաթե տիկնոջ» հետ Գյումրի էին ժամանել նրա ամուսինը` Դենիս Թետչերը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Ք. Բեյկերը, ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեպսան Ռ. Բրեյտվեյտը: Երկրում շրջագայելիս նրան էին ուղեկցում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ն. Պ. Լավերովը, Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպան Լ. Մ. Զամյատինը: Նույն օրը Թետչերը մեկնեց Գյումրիից: Նրա հետ էին երկրում շրջագայության ընթացքում նրան ուղեկցող պաշտոնական անձինք: Գյումրիի օդանավակայանում Մեծ Բրիտանիայի վարչապետին ճանապարհեցին Վ. Մ. Մովսիսյանը, Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը, Գյումրիի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք:2013թ. ապրիլի 8-ին Միացյալ Թագավորության նախկին վարչապետը 87 տարեկան հասակում հանկարծամահ է եղել: «Մարկ և Քերոլ Թեթչերներից տեղեկացա, որ նրանց մայրը՝ Բարոնուհի Թետչերը, առավոտյան հանկարծամահ է եղել»,- ասել է նախկին վարչապետի խոսնակ Լորդ Բելլը:

72157633191928703

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին