▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Զախարովան մեկնաբանել է լիբանանահայերի` Արցախ տեղափոխվելու վերաբերյալ տվյալները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լիբանանից ժամանած հայ ընտանիքներին Արցախում վերաբնակեցնելու հարցին:

«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների` Լիբանանը լքած հայերին վերահսկվող տարածքներում բնակեցնելու մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդումներն այն մասին, որ լիբանանյան երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակություն հաստատել Ղարաբաղում: Մենք չունենք ստուգված տվյալներ լիբանանցի փախստականների հոսքի մասին դեպի Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածք»,- նշել է նա:

Ըստ նրա` Մոսկվան հիմնվում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման վրա կենտրոնանալու անհրաժեշտության վրա, այդ թվում` փախստականների եւ տեղահանված անձանց խնդիրների տարածաշրջանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին