▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին

Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։  Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին:


Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։
«Պատճառները մի քանիսն են. տեղի ունեցավ հարձակում մամուլի վրա և ոստիկանությունը որևէ ձևով դրան չարձագանքեց»,–հայտարարեց նա և մի տուփ ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին։
Մանրամասն՝ տեսանյութում՝ վերցված Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին