▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը

«Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:

/filemanager/uploads/Markos_Pizeli.jpg

Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:

Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ»,- ասված է հայտարարության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին