Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ «Մարտի 1-ի գործը» նկարահանվել է հենց Ռոման Բաբայանի նախաձեռնությամբ։ Ավելին՝ Ալումյանի խոսքով՝ Բաբայանը նույնիսկ մարդ է «խառնել», որպեսզի կապ հաստատի Քոչարյանի հետ։

Քոչարյանը տեղեկացել է, որ ֆիլմի նկարահանման համար հարցազրույց պետք է տային նաև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր֊Պետրոսյանը։
Հնարավորության ու անհրաժեշտության դեպքում հնարավոր է, որ Քոչարյանը ելույթ ունենա։
Հիշեցնենք, որ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ստեղծագործական կազմի անունից հրապարակել է դիմում՝ ուղղված 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերությանը:
«Ձեր էջում տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին։
Առաջարկում ենք արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք եւ հրաժարվեք հանցակցությունից։
Կարդացեք նաև՝
Ռոման Բաբայանը 100.000 դոլար է ստացել Մարտի 1-ի դեպքերի մասին ֆիլմի համար
Ապշեցնող իրողություններ՝ Մարտի 1-ի մասին ցուցադրված ֆիլմի մասին


