▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալիկ Արզումանյանին հարցաքննության է կանչել, հետո փոշմանել. թիրախում է Տիգրան Թորոսյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում եւ Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր եւ Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։

Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության.

ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։

Թե ինչու է նման որոշում կայացվել եւ արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռեւս հայտնի չէ: Միեւնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին