▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտուն Գրիգորյանը հիմնադրել է ‹‹Հանուն Գյումրու և գյումրեցիների›› ՀԿ-ն

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակում ավարտեց «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը: Հասարակական  կազմակերպության խորհուրդը հրապարակել է հաղորդագրություն մամուլի համար, որում մասնավորապես ասվում է .«Սոցիալական ծանրագույն իրավիճակը, գործազրկությունը, բնապահպանական և կոմունալ կենցաղային խնդիրների կուտակումները, գների անսանձ աճը, կենսական կարևորագույն ոլորտների անվերահսկելիությունը և այս ամենի հետևանքով  ահագնացող արտագաղթը չհանդուրժելով, մշտապես լինելով քաղաքացիական ակտիվ կենսադիրքում և նախաձեռնող, գիտակցելով քաղաքի հրատապ խնդիրների լուծմանը մասնակցելու պատասխանատվությունը, ԱԺ պատգամավոր, ԱԺ ԳԲ մշտական հանձնաժողովի  նախագահ Մարտուն Գրիգորյանը հիմնադրել է ‹‹Հանուն Գյումրու և գյումրեցիների›› զարգացման հասարական կազմակերպությունը, որի առաքելությունը որոշակի ծրագրերի իրագործմամբ Գյումրիում այսօր առկա խնդիրների նվազմանը, գյումրեցիների, հայաստանցիների և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար երբեմնի մեծ ճանաչում ունեցող քաղաքի գրավչությունը վերականգնելուն, Գյումրին կրկին ապրելու և արարելու ցանկալի բնակավայր դարձնելուն հասնելն է:

  Կազմակերպության նախագահ Մարտուն Գրիգորյանը և խորհրդում ընդգրկված թիմակիցներն իրենց առջև նպատակ են դրել համախմբել Գյումրու առաջընթացով շահագրգիռ բոլոր անհատներին և կազմակերպություններին, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից երկրի երկրորդ քաղաքում կենսամիջավայրի առողջացման, համայնքային կյանքի աշխուժացման լավագույն գաղափարների շուրջ:

   Կազմակերպությունը գործունեություն  է ծավալելու բոլոր այն բնագավառներում, որտեղ զգացվում է նոր խոսքի, նոր մտքի, նորովի մոտեցումների կարիքը: Իր նպատակների իրագործման համար կազմակերպությունը կհամագործակցի պետական կառավարման մարմինների, ՏԻՄ-երի, հասարակական, բարեգործական, դրամաշնորհատու  կազմակերպությունների,  հիմնադրամների, Սփյուռքում գործող համայնքային,  հայրենակցական  միությունների, սպորտի, մշակույթի, արվեստի նվիրյալների, գործարար շրջանակների և այլոց հետ՝ հանուն Գյումրու և գյումրեցիների»:

‹‹Հանուն Գյումրու և գյումրեցիների›› զարգացման հասարական կազմակերպության խորհուրդ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին