▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունու և Ասկերանի գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտերը

 

«Ինչպես արդեն նշել էինք, Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերում, անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները։ Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի տարածքի հարակից բլուրների և անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով։ Նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև»,- ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին