▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների արդյունքները.. . .

Հայաստանում կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքն է գրանցվել

Կորոնավիրուսն առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի, բայց մենք կհաղթենք. Փաշինյան

Քաղաքացիների`մեկուսացումից դուրս գալուց հետո Մելքոնյանի վարժարանի տարածքն ախտահանվել է

Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց. . .

Ինչո՞ւ են Վրաստանում վարակակիրներն ավելի քիչ, քան Հայաստանում. Թորոսյանի պարզաբանումը

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու, այլև խաղաղության գնահատման ամսաթիվ է.. . .

«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Պիկը կարող է լինել ցանկացած պահի. Արսեն Թորոսյան

Մեր բժիշկներն ընդդեմ կորոնավիրուսի. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Քաղաքացիների հանգստությունը ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա. Նիկոլ Փաշինյան

Աջակցություն կտրամադրվի սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին

Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներն այսօրվանից կստանան ճշգրտող զանգեր. Տիգրան Ավինյան

Գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ. . .

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այսօր կդատարկվի և կծառայի Կորոնավիրուսով հիվանդների սպասարկմանը

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստը սկսվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելով

«Ժառանգության» առաջարկությունները ՀՀ կառավարությանը՝ արտակարգ դրության իրավիճակում

Կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի

Ինչպե՞ս է ախտահանվում Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը

Ադրբեջանից մեկնող օդանավը՝ Հայաստանի օդային տարածքում

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից. 1tv.ge

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան

Ծեծկռտուք խմած գյուղապետի մասնակցությամբ՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև

Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք

Մոռացեք տարաձայնությունների մասին. Սանասարյանի կոչը՝ Թորոսյանին

Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան

Սերժ և Ռիտա Սարգսյանները ներկա էին Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությաը

«Ժամանակն է աղոթելու». Սիրուշոն եւ ընկերները կորոնավիրուսի մասին նոր տեսահոլովակ են թողարկել

Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ, ՌՈ և ԱԻՆ ուժեր․ Տիգրան Ավինյան

Պաշտոնական փաստաթղթի կեղծում՝ ապրիլի 1-ի անվան տակ. Արայիկ Հարությունյան

Հայաստանում մահվան 4-րդ դեպքը՝ կորոնավիրուսակիրների շրջանում․ մահացել է 89-ամյա պացիենտ

Էս կոչից հետո ոչ մեկ տնից դուրս չի գա․․․Ռուբեն Մխիթարյան

6 ժամով արգելվել է Կապանի 3, Ծաղկաձորի 2 եւ Երևանի 1 սուպերմարկետի գործունեություն

Մեր հերոս բժիշկները․․․Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսի ընթացքն ավելի ուշ կասեցվել է

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության. . .

Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը շարունակվում են

Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին. Վահե Տեր-Մինասյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկներից գործուղվել են Նորքի ինֆեկցիոն

Կա հավանականություն, որ վաղը երկիր մոլորակի վրա աստերոիդ կընկնի...Նախարարի պատասխանը լրագրողին

Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իրենն են, Սամվել Բաբայանինը չեն․ Ալեն Սիմոնյան

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ

Մաման ու Արփին. Աննա Հակոբյանը արխիվային լուսանկար է հրապարակել

Լավ լուր տնտեսվարողների համար. Բաբկեն Թունյան

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ․ Արսեն Թորոսյան

Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում...

Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով:
     Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։
     Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ու՞ր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն...
     Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։

Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև՝ հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։
     Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն:

Հ.Գ.1 Մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։

Հ.Գ. 2

Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է)

.Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար)
     .Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ)
     .Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր)
     .Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ)
     . Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար)

ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։
     Ընդ որում, թեʹ Նիսի, թեʹ Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը ևս մասնակցել է տարբեր տարիներին, և երկուսում էլ արծաթ նվաճել։

Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ ավելին