▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի էլցանցի պետ, ռեստորանատեր, «Հագուստի աշխարհի» սեփականատերեր. ում է Վահե Ղազարյանը «նառուշիլովկաներ» տվել

Արդեն մեկ ամսից ավելի է` Ներքին գործերի նախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը:

Հարց է առաջանում` արդյոք նա փորձե՞լ է ճշտել, թե իր նախորդը՝ Նիկոլ Փաշինյանի 37 տարվա ընկեր, սակայն հենց նրա կողմից SMS-ով պաշտոնից հեռացված Վահե Ղազարյանը քանի անձի է տրամադրել այսպես կոչված «նառուշիլովկաներ» (առավելություն տվող հատուկ կտրոններ):

ՆյուզՊրեսս․am-ն է գրում ու մանրամասնում․ «Եթե չի փորձել ճշտել, ապա լուսավորենք նոր նախարարին. Մեր տեղեկություններով` դրանց թիվը հասնում է տասնյակների:

Իսկ նախարարը տեղյա՞կ է, որ Ղազարյանը տարբեր չինովնիկներից ու պատգամավորներից բացի, այդ «նառուշիլովկաներից» բաժին է հանել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք այսօր էլ շարունակում են անձեռնմխելի մնալ պարեկային ծառայողների համար:

Նախարարի ականջին չի՞ հասել, որ պարեկներն արդեն զզվել են ամեն անգամ հերթական խախտում արած մեքենան կանգնեցնելուց դեմքներին «նառուշիլովկա» շպրտելուց, մի՞թե նրան  չեն զեկուցել: 

Խոսենք անուններով. օրինակ` ինչո՞ւ պիտի «նառուշիլովկա» ունենա Մասիսի էլցանցի պետը՝ Զորիկը Թադևոսյանը, որ ընդամենը Ղազարյան Վահեի հետ է ծառայել: Հավանաբար, սիրուն աչքերի համար:

Իսկ ռեստորանատեր Արմեն Իսկանդարյա՞նը, որ Արփինե Սարգսյանի ծառայողական մեքենայի նույն համարներից ունի` ֆիզիկական անձանց համար նախատեսված՝ 01 001: Այստեղ էլ հեշտացնենք նախարարուհու գործն ու գաղտնազերծենք. այդ ամենը միայն այն բանի համար, որ Իսկանդարյանը Ղազարյանի քավորն է:

Նույն կտրոնից ունեն «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի սեփականատերեր Դավիթ և Անդրանիկ Իշխանյանները: Ի դեպ, այդ խանութների պահեստների ու Վահե Ղազարյանի մասին հայտնի պատմություն կա, թող հետաքրքրվի նախարարը, գուցե մի քիչ զվարճանա: 

Մենք, թերևս, չենք բացառում, որ տիկին նախարարն այս ամենից դեռևս անտեղյակ է, պարզ է` ՆԳՆ-ն մեծ կառույց է, շատ կարևոր ու առաջնահերթ գործեր կան, ու գուցե դեռ չի եկել այս մարդկանցով զբաղվելու ժամանակը:

Այդ պատճառով այս մասին իրազեկում ենք դեռևս այս եղանակով ու դեռևս այս բառապաշարով:

Հաջորդիվ, հարցում ենք անելու ՆԳ նախարարություն, պարզելու` երբ է գալու ապօրինի արտոնյալներով զբաղվելու ժամանակը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին