▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսում` լոգարանում, հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի

 

Օգոստոսի 11-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին