▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշտոցի պողոտայում ակնհայտ սադրանք է. Փաշինյանը շարժման մասնակիցներին կոչ է անում հեռանալ

 

 

 Այսօր կեսգիշերի սահմաններում Երեւանի Մաշտոցի պողոտա -Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունեցել: Մի խումբ երիտասարդներ մետաղե ձողերով կոտրել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները,  փորձել են փակել այդ փողոցները: 

Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ 

Նրանք ագրեսիվ վարք են դրսեւորել լրագրողների նկատմամբ, նաեւ հայհոյել խաչմերուկին մոտեցող ավտոմեքենաների վարորդներին։  Երիտասարդները քարեր են նետել նաեւ ժամանած ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն իրենց հերթին մահակներով խփել են երիտասարդներին: Դեպքի վայրում  ականատեսները կարծիք են հայտնել, որ այդ ամենը սադրանք էր:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղի ունեցածին անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած  իրադարձությունները համարելով հանրապետականի կողմից ձեւավորված խմբերի կողմից հրահրած սադրանքներ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին