▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են տասնյակ շտապօգնության մեքենաներ. ԱՆ մեկնաբանությունը

Ականատեսների փոխանցմամբ, այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում: 

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով armtimes.com-ի հարցին, ասել են, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով: Նրանց խոսքով՝ կատարվում են համաճարակաբանական միջոցառումներ:

Ճշտող հարցին, թե արդյոք այդ մեքենաներով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները մեկուսացնելու նպատակով Էջմիածնից տեղափոխում էին կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփված մարդկանց, դրական պատասխան ստացանք:

Կարդացեք նաև՝ 

Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկել. նա մասնակցել էր նշանդրեքին, որին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին