Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում է անոմալ շոգ եղանակ։

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։


