▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայլի Սայրուսը կրկնօրինակում է Լեդի Գագային

Մայլի Սայրուսը կդառնա MTV Unplugged հայտնի հաղորդման հերոսուհին, որտեղ աստղերը կենդանի համերգ են տալիս: Երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ արդեն իսկ երկրպագուների համար սովորական դարձած տեսքով հանդես չի եկել:

Այն, որ պաստառի վրա Մայլին գրեթե առանց հագուստի է հայտնվել, ոչ ոքի չի զարմացնում, իսկ ահա նրա «հոլիվուդյան ժպիտը» շատերին հիշեցրել է Լեդի Գագայի աղմուկ հանած կերպարները: Նման տեսքով Գագան եղել է Dope սինգլի շապիկին և անցած տարվա նոյեմբերին կայացած YouTube Music Awards-ի մրցանակաբաշխությանը:

Սայրուսի մասնակցությամբ MTV Unplugged շոուն եթեր կհեռարձակվի հունվարի 29-ին: Ալիքի ներկայացուցիչները խոստանում են Մայլիի և հրավիրված աստղերի անսպասելի դուետներ:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին