▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հաշվով ինֆորմացիոն պատերազմն է, որտեղ մեր լրագրողները գոնե չեն հաղթում...

Ադրբեջանական մամուլը տեղեկություններ է տարածել այն մասին, թե ադրբեջանական ռազմաօդային ուժերը թռիչքներ են իրականացնում հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով և որ դա կապված է սահմանի լարվածության հետ: 
 

Հ.Գ.

Պատիվ եմ ունեցել ծառայել ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերում և որպես հայոց բանակի պահետային ասեմ, որ նման թռիչներ միշտ էլ եղել են և մեր կողմից և նրանց: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, իսկ ադրբեջանական ռազմական օդանավակայանները՝ Քյուրդամիր, Կալա, Գյանջա, Զեյնալաբդին, Սանգաչալա և այլն, Արցախի տարածքից հրթիռային հարվածների թիրախ կարող են լինել ու շատ հանգիստ: Բացի դա, որպեսզի մեր լրագրող աղջիկները, որոնք մի քիչ շատ հեռու են զենքից ու բանակից, խուճապի չմատնվեն, ասեմ, որ ունենալ ռազմական ինքնաթիռ դա դեռ գործի 5 % ն է, քանզի պետք է ունենալ ԱՍ օդաչու, իսկ այդպիսի օդաչուներ ունենք մենք, նրանք էլ ունեն, բայց 10 ից ոչ ավել, իսկ մեր օդային սահմաներն էլ պահում են Ս 300 ները: ՄԻ խոսքով՝ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ինֆորմացիոն պատերազմն է, որտեղ մեր լրագրողները գոնե ՉԵՆ ՀԱՂԹՈՒՄ...

 

Զոհրապ Եգանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին