«Օրերս, երբ Աշոտը զորակոչվեց, էրեխեքով եկան, մի քանի ժամ մնացին, գնացին։ Մենք էլ ենք մեկ-մեկ գնում, բայց երկար չենք մնում, չենք կարողանում։ Մեր ամեն ինչն էստեղ ա։ Մենք չենք նեղվում, էս ամեն ինչը որ ունենք, հասել ենք մեր քրտինքով»,-ArmDaily-ի հետ զրույցում նշում է տիկին Երջանիկը։

Փաշինյանի մայրը պատմում է՝ սկզբում, երբ նոր էր որդին վարչապետ ընտրվել, շատերն էին խնդրանքներով դիմում իրեն, սակայն ինքը միշտ բարեհամբույր պատասխանում էր, որ չի կարող որևէ բանի խառնվել, կարող են դիմումներն ուղարկել կառավարություն։ Նրա խոսքով՝ վարչապետից բողոքողներն էլ հիմնականում ներքին խառնակիչներն են, ովքեր բողոքում են, որ Փաշինյանի հետ քայլել են, իրենց գործ չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում


