«Կավկադոք» վավերագրական ֆիլմերի հարավկովկասյան փառատոնի շրջանակներում Վրաստանում կայացած աշխատանքային հանդիպում- դասընթացին մասնակցում էր նաև Asekose.am–ի թղթակիցը: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին փառատոններ են կազմակերպվելու Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Եվ քանի որ Հայաստանից բացի մյուս երկու երկրներում առաջիկայում նախագահական ընտրություններ են, առիթը բաց չթողեցինք ծանոթանալու հարևան հանրապետություններում տիրող նախընտրական մթնոլորտին: Այսօր ներկայացնում ենք Ադրբեջանում հոկտեմբերի 9- ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին զրույցը ադրբեջանցի ՀԿ ներկայացուցչի հետ, ում պայմանականորեն կանվանենք Հասան Հուսեյնով /զրուցակիցը բոլոր դեպքերում, ինչպես ինքն ասաց, ապահովության համար չցանկացավ , որ իր անունը հայտնվի հայկական զլմ-ներում/:
-Ի՞նչ նախընտրական մթնոլորտ է տիրում Ադրբեջանում:
-Ադրբեջանում նախըտրական տրամադրություն չկա ընդհանրապես: Թեկանածուները շատ են, բայց սպասելիքները՝ քիչ: Իրականում 1995 թվականից այս կողմ մեր բոլոր ընտրությունները կեղծվում են: Ես ինքս եղել եմ կուսակցության անդամ և մենք մեր հաշված, մեր տեսած քվեաթերթիկներից հետո անկեղծորեն զարմանում էինք ընտրությունների վերջնական արդյունքներից, դրանք իրականությանը չէին համապատասխանում:
Մեր ընդդիմությունը միշտ չէր կարողանում համախմբվել և մեկ թեկնածու ներկայացնել, այս անգամ, ուզեցին ընտրել ինտիլիգենցիայից, հայտնի ռեժիսորունենք, ուզում էին նրա թեկնածությունը դնել, սակայն նա երկքաղաքացի է Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչ-որ փաստաթղթային խնդիրներ առաջացան, և նա չառաջադրվեց, փոխարենը որպես ընդիմության միասնական թեկնածու հանդես եկավ Ջամիլ Հասալին: Նա պատմաբան է, լավ մարդ է , սակայն նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Առանձնապես մեծ հույսեր չենք կապում նրա հետ:
-Ի՞նչ կասեք հովիվ Ահմեդ Օրուջի թեկնածության մասին, ում` կովերի հետ նկարը տարածվել էր համացանցում:
-Դե հասարակ գյուղացի է, նրանց շրջանաը հայտնի է գյուղատնտեսւթյամբ հատկապես ձմերուկ աճեցնելով են զբաղվում : Բայց նա դպրոցում լավ է սովորել, ինստիտուտում լավ է սովորել, դե հիմա գյուղացի տղա է, ինչ անենք: Նրան ծաղրում են, բայց դե խելոք մարդ է :
-Իսկ Մեհրիբան Ալիևայի թեկնածության առաջադրման լուրերի մասին ի՞նչ կասեք:
-Մեզ մոտ ընդունված չէ կանանց մասին վատ բաներ խոսել, իր համար նորմալ կին է, հիմնականում բարեգործություններով է զբաղվում, բայց դե իրենց դիզած փողերը ոչ միայն նավթից ստացված արդյունքն է, այլև մեր ժողովրդի գումարներն են : Իսկ նրա առաջադրվելը միայն քաղաքկան խաղ էր, ում էր պետք, ինչի համար էր, ոչ մեկ չի կարող ասել:
Նանե Բագրատունի