▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ տարվա ընթացքում կնոջ օրգանիզմ ներթափանցում է 2.5 կգ կոսմետիկ միջոց

Գրեթե բոլոր կանայք և աղջիկներն էլ օգտագործում են կոսմետիկ միջոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ կոսմետիկ միջոցները, հատկապես դեկորատիվ, գեղեցկացնելու հետ մեկտեղ կարող են վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա՝ դառնալով ալերգիաների, մաշկային և այլ հիվանդությունների պատճառ՝ օգուտ տալու փոխարեն անգամ վնասելով նույն արտաքին տեսքին: Յուրաքանչյուր կին էլ ցանկանում է պահպանել իր անհատականությունը, անկրկրկնելիությունը և գեղեցկությունը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ հետևել որոշ կանոնների:

Կոսմետիկ միջոց գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն արտաքին տեսքին կամ գույնին (ինչպես ցավոք վարվում են շատերը) այլև վերջինիս բաղադրությանը, ցուցումներին (կամ հակացուցումներին) և, որ ամենակարևորն է, պիտանելիության ժամկետին և պահպանման պայմաններին: Օրինակ թարթիչների համար նախատեսված սևաներկի (որն ի դեպ կանայք օգտագործում են գրեթե ամեն օր) բաղադրության մեջ օգտագործվող սնուցող նյութերից, յուղից և վիտամիններից բացի օգտսգործվում է նաև մեղրամոմ, ինչի վրա անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, քանզի այն պարտադիր պետք է լինի բուսական, բնական կամ հանքային ծագման. Կենդանական ծագման մեղրամոմը կարող է ալերգիայի պատճառ դառնալ:
Վերջին ժամանակներում շուկայում շատացել են հատկապես այն կոսմետիկ միջոցները, որոք պատրաստված են միայն բնական հումքից: Բնական կոսմետիկ միջոցները, ավելի օգտակար լինելով հանդերձ, պահանջում են առավել մեծ զգուշավորություն, քանի որ վերջիններիս պիտանելիության ժամկետն ավելի կարճ է, իսկ օգտագործումը պիտանելիության ժամկետի ավարտից հետո՝ առավել վտանգավոր: Ցավոք կանանց մի մասը սովորաբար իրենց սիրելի դիմաքսուքն օգտագործում է նույնիսկ ժամկետը լրանալուց հետո՝ չենթադրելով անգամ, որ հենց վերջինիս օգտագործումն է պատճառը նոր ի հայտ եկած մաշկային խանգարումների, քորի և անգամ քնկոտության: Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել կոսմետիկ միջոցներն ամեն օր և թույլ տալ, որ մաշկը հանգստանա գոնե ամսվա մեջ մի քանի օր: Ոչ մի դեպքում չի կարելի կոսմետիկ միջոցները մաշկի վրայից մաքրել միայն դրա համար նախատեսված կոսմետիկ հեղուկներով, խիստ անհրաժեշտ է այդ նպատակով պարբերաբար օգտագործել նաև մաքուր ջուր:
Առողջության համար կարող են վտանգավոր լինել հատկապես այն կոսմետիկ միջոցները, որոնց բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ յուղեր, որն ինչպես գիտենք, ամենանպաստավոր վայրն է միկրոբների զարգացման համար: Չնայած այն բանին, որ մաշկն իր կառուցվածքի շնորհիվ թույլ չի տալիս վնասակար միկրոբների ներթափանցումն օրգանիզմ, այդուհանդերձ պիտանելիության ժամկետի ավարտից հետո անգամ «ամենազոր» այլևս մաշկն անզոր կլինի պայքարելու ակտիվացած միկրոբների դեմ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է շուտափոյթ ազատվել ժամկետանց, ինչպես նաև այն կոսմետիկ միջոցներից, որոնք փոխել են իրենց գույնը, կառուցվածքը կամ բույրը:
Շտապե՛ք, լա՛վ փնտրեք, գտե՛ք և դե՛ն նետեք վաղուց արդեն դեն նետելու ենթակա, բայց մինչ օրս օգտագործվող վտանգավոր կոսմետիկ միցոցները:

Հ.Գ.
Միջին հաշվարկով տարվա ընթացքում կնոջ օրգանիզմ ներթափանցում է 2.5 կգ կոսմետիկ միջոց, այդ թվում՝ շրթներկը (որը ստացվում է կանայք «ուտում» են այն դեպքում երբ վերջինս «ուտելու» համար նախատեսված չէ):

Իրազեկ և պաշտպանված սպառող

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին