▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկն արտագաղթել ա ականջի օղի պատճառով,մյուսը՝ սանրվածքի կամ՝ խաշ չսիրելու.․․ Փաշինյան

Մեկն արտագաղթել է, որովհետեւ խաշ չի սիրում, քյաբաբ չի սիրում, մեկն արտագաղթել ա սանրվածքի ատճառով, մյուսը՝, որ ականջին օղ ունի.․․ Փաշինյան

***

«Ֆունդամենտալ հարց է՝ ՀՀ քաղաքացին այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ, եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն էլ ընդունենք, ինչ փող էլ ծախսենք, խնդրի լուծում չէ»․- Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով ժողովրդագրական ռազմավարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնեց իր տեսակետը բարեկեցության և արտագաղթի վերաբերյալ․ «Ինչ նկատի ունենք բարեկեցություն ասելով։ Բարեկեցության մասին խոսելիս պետք է նկատի ունենլ կենցաղային բարեկեցությունը՝ ապրել, սնվել և այլն։ Բարեկեցության մեջ մտնում է նաև նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը։ Առողջությունն ու նորմալ առողջապահությունը ևս մտնում բարեկեցության մեջ։ Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության, որովհետև համոզված եմ եթե ուսումնասիրենք աղքատության երևույթը, 80%-ի դեպքում մենք կհանգենք, որ խնդիրը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է։ Ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Արտագաղթ երևույթը, որը երրորդ հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ուսումնասիրված չէ։ Մենք պետք է հասկանանք ինչպես և ինչ շեշտադրումներով խոսենք ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրն այն, թե ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։
Չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին։ կենացներ ենք ասում՝ սփյուռք գա․․․ և այլն, ինչի՞ համար գա, ո՞վ ա Բրյուսելի իր հանդարտ կյանքը թողնելու գա Մովսեսում կրակոցների տակ ապրի։ Պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»։

***

«Չխոսելու քաղաքականությունը, մանավանդ ժողովրդավարության պայմաններում, չի կարող ուղղակի գործել։ Ընդհանրապես չի կարող գործել, բայց ժողովրդավարարության պայմաններում առավել ևս չի կարող գործել։ Այլ բան, որ երբ մենք ասում ենք խոսելու անհրաժեշտության մասին և խոսելու առիթներ ենք ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է՝ մենք խոսել էլ չգիտենք»,- կառավարության նիստին ժողովրդագրության ռազմավարության հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Սա շատ լուրջ պրոբլեմ է։ Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»,- ասել է նա։

***

«Երկրում սելեկտիվ աբորտների խնդիր ունենք։ Մարդկանց մի մասը նախընտրում է ունենալ տղա երեխա։ Աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Այդ աբորտները առջիկա տարիներին՝ կապված աղջիկների թվաքանակի հետ, վերարտադրողական պետոնցիալի վրա նեգատիվ ազդեցություն է ունենալու, կամ արդեն ունեցել է»,-կառավարության նիստի ժամանակ՝ քննարկելով ժողովրդագրության ռազմավարության վերաբերյալ հարցերը, ասաց Փաշինյանը։

«Վերջին տասնամյակում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն` շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,-հավելեց աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին