▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ

Եթե զինծառայողների հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են.. . .

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Հայերի ֆլեշմոբը Ֆլորենցիայում

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Վաղ առավոտյան թարմ ապրանք․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով

«Այսօր Փարիզը կրկին հայկական էր». Արայիկ Հարությունյան

COVID-19-ի թեստի կեղծում՝ զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ահաբեկիչների թիրախի մասին

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պաշտոնական քարտեզ

Անմահացած զինծառայողներից մեկը՝ Գոռ Թումանյանը, Կոնսերվատորիայի ուսանող էր

Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ, մենք ձեզ հպարտ, հաղթանակած հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

Ադրբեջանցիներն տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու. . .

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ

Մենք միշտ մեր լեռների պես կանգուն ու խաղաղ ենք եղել. Լևոն Թոքմաջյան

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի. Ռուբեն Մաթևոսյան

Կտուգանվեն հակահամավարակային անվտանգության կանոնները խախտողները

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի. . .

«Դուխներս լավ ա, 100 չէ 1000 ա». ՊԲ հերթական տեսանյութը առաջնագծից

Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը

Սերն՝ ընդդեմ պատերազմի

Ադրբեջանական զինված ուժերը հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով

Կրթություն հանուն հաղթանակի

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի. Արսեն Թորոսյանի կոչը

Հակառակորդի կողմից բնակիչների սպանության այլ դեպքեր էլ կարող են լինել. ունենք անհայտ կորածներ․ԱՀ ՄԻՊ

ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը

Ունենք ևս 36 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ Շուշան Ստեփանյան

Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է

Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին

Արցախում զոհվել է ԵՊՀ դասախոս Գագիկ Ավետիսյանը

Վերջ, մեր կյանքի ֆիլմն ավարտվեց. ո՞նց ապրենք...

Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել Արցախյան ճակատ

Բացում եմ տան դուռը` հույսով , որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես թակել. զոհված Դավիթի կնոջ գրառումը

Նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ. ԱԱԾ

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ

Էդգարը բնակվում էր Թուրքիայում․ հայրենիք էր վերադարձել Հայոց բանակում ծառայելու հատուկ նպատակով․

Հայկական հրետանին հուժկու կրակով հյուսիսային ուղղությամբ լռեցնում է հակառակորդին

Բացառիկ տեսանյութ. Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

«Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ». Նաիրա Զոհրաբյան

Թշնամական ուժերի ոչնչացումը

Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. բժիշկ

Կրեմլում դեռ տեղյակ չեն, թե ինչ ի նկատի ուներ Թրամփը` ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել. . .

Վաղվանից քարտեզով կներկայացվի որոշակի տեղեկություններ՝ պատերազմի դաշտում տիրող իրավիճակից.. . .

Մեկնարկում է «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ամենամյա ծրագիրը

 «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա «Ֆուտբոլը բարեկամության համար» (FOOTBALL FOR FRIENDSHIP) ծրագիրը հայտարարեց «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» (F4F World) խաղի մեկնարկի մասին: Սկիզբը նախատեսվում է 2020թ. աշնանը և առաջին գրանցվող օգտատերերի համար խաղն ամբողջությամբ կլինի անվճար: Այս տարի ծրագիրն անց է կացվելու օնլայն եղանակով, իսկ հատուկ թվային հարթակը միավորելու է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար մասնակիցների:

Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի օգտատերերը հնարավորություն կունենան մասնակցելու «Ֆուտբոլը բարեկամության համար» կանոններով մրցումներին` միավորվելով միջազգային հավաքականներում: Ֆուտբոլային սիմուլյատոր ժանրում նոր բազմամարտ խաղը  հիմնված է ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը: Ծրագիրը մշակվել է ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող ծրագրային ապահովմամբ զբաղվող «DataArt»-ը ընկերությունը, իսկ խաղը հասանելի կլինի  MS Windows, Apple MacOS, Android, iOS հարթակներում:

«Մեր թիմի համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այսչափ սոցիալական բարձր նշանակություն ունեցող խաղի մշակման գործում: Նախագծի ստեղծման վրա աշխատում են աշխարհի տարբեր երկրներից մարդիկ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց բոլորին միավորում է ոչ միայն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, այլև ցանկությունը` ստեղծելու առավելապես հետաքրքիր հարթակ ֆուտբոլասերների համար»- նշում են  DataArt ընկերությունից:

«Ֆուտբոլն աշխարհի  բարեկամության համար» ծրագիրը թույլ  կտա ուղիղ եթերում  կազմակերպել միջազգային հավաքական թիմերի մրցումներ, որտեղ  յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատասխանատվություն  են  կրում տարբեր երկրների օգտատերերը: Յուրաքանչյուր թիմում ներառված են դարպասապահ, պաշտպան, երկու հարձակվող, երկու կիսապաշտպան, ինչպես նաև մարզիչ և պահեստային խաղացողներ: «Ֆուտբոլն աշխարհի  բարեկամության համար» ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատերերին միանալ թիմերին կամ ստեղծել սեփականը` հրավիրելով ծանոթ կամ պատահական խաղացողների: Դասական կանոններից բացի խաղացողներին առաջին անգամ հասանելի են նոր կանոններով մրցախաղեր, որոնք հիմնված են միջազգային  «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի  գաղափարախոսության վրա:

Հիշեցնենք, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային  մանկական  սոցիալական ամենամյա ծրագիր է, որը 2013թ-ից  իրականացվում է  «Գազպրոմ» ՀԲԸ-ի  կողմից: Նախորդ յոթ մրցաշրջանների ընթացքում ծրագիրը միավորել է վեց հազարից ավել մասնակիցների: Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների 12 տարեկան պատանի ֆուտբոլիստներ և լրագրողներ: Տարբեր երկրներ և մշակույթներ ներկայցնող երիտասարդ ֆուտբոլիստները միավորվում են հավաքականներում և ցույց տալիս աշխարհին, որ ազգությունը, սեռը և ֆիզիկական հնարավորությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեկ թիմում խաղալու համար: Իսկ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները լուսաբանում են իրադարձությունները մանկական միջազգային լրատվական կենտրոնում:

Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ և առաջատար ֆուտբոլային ակումբներ, միջազգային բարեգործական հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և հայտնի ֆուտբոլիստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ ավելին