«Slaq.am» կայքի հիմնադիր Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նախօրեին Մենուա Հարությունյանի և «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներ Հովհաննես Ղազարյանի, Արծրուն Գեւորգյանի կողմնակիցների միջեւ ծեծով ուղեկցված միջադեպ է տեղի ունեցել:
Պատճառը եղել է այն, որ ակտիվիստներից մեկը , Մենուա Հարությունյանին փողոցում տեսնելով` բարձրաձայն ասել էր` «էս Մենուան էս ինչ կովի տղայա», ինչից հետո վիճաբանություն էր սկսվել: