▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում իր գրպանները լցնում Սիրիայից գողացված նավթի վաճառքից. Պուտին

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամայա ուղերձով դիմել է Դաշնային Ժողովին:

Նա իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք պատրաստ էինք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները խորացնել: Նրանք դեռ կզղջան այս ամենի համար: Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում իր գրպանները լցնում Սիրիայից գողացված նավթի վաճառքից: Մենք հասկանում ենք այն, որ հենց Թուրքիայում են թաքնվել զինյալները, որոնք 1990-ականներին կռվել են Հյուսիսային Կովկասում»:

Խոսելով խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպի մասին՝ Պուտինը նշել է. «Ալլահը միայն գիտի, թե ինչու թուրքերն այդպես վարվեցին»:

Մանրամասները`ուղիղ հեռարձակմամբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին