▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Հայաստանից մի շարք դրական ազդակներ ենք ստանում․ Ադրբեջանի ԱԳՆ

«Մեր քննարկումների ընթացքում ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»։

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-5/Bayramov.jpg

Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է իր իտալացի գործընկեր Լուիջի դի Մաիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է APA-ն։

Բայրամովն ասել է, որ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ադրբեջանական կողմի առաջարկների, պետական ​​սահմանի որոշման աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության մասին։

«Վերջին օրերին Հայաստանից որոշ մարդկանց կողմից դրական ազդակներ ենք լսում այս ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին