▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կխփենք ռուս զինվորականներին իրենց սեփական զենքով․ Զելենսկի

Հերթական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամփոփել է երկշաբաթյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից «սպառնալիքի մասշտաբները» «առավելագույնն են»։

«Բայց մեր արձագանքի մասշտաբները ևս առավելագույնն են»,- ասել է նա։

Ուկրաինայի զինված ուժերը և տարածքային պաշտպանությունը ռուսների հաշվին համալրում են զենքի, զինամթերքի և տեխնիկայի պաշարները։

http://asekose.am/filemanager/uploads/zelenski.jpg

«Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել օկուպանտի համար»,- ասում է Զելենսկին:

«Մենք նրանց կխփենք իրենց սեփական զենքերով»:

Ուկրաինայի նախագահը ռուս զինվորականներին ռուսերենով կոչ է արել վերադառնալ իրենց հայրենիք։ «Այստեղ ձեզ ոչինչ չի սպասվում, բացի գերի ընկնելուց ու զոհվելուց», - ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին