▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մի անգամ ենք գալու կառավարության դիմաց, որ դուրս շպրտենք հայրենադավ այս կառավարությանը. Գեղամ Մանուկյան

«Անցնող ամիսների պայքարի ժամանակ, երբ հրապարակով երթ էր անցնում, հայտարարում էինք, որ կառավարության առաջ չենք կանգնելու։ Մենք մի անգամ ենք գալու կառավարության դիմաց, որպեսզի դուրս շպրտենք հայրենադավ այս կառավարությանը՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ»,- Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

/filemanager/uploads/gexam_manukyan.jpg

«Հիմա եկել ենք կատարված փաստն արձանագրելու, որի պաշտոնականացումը լինելու է հունսի 20-ին՝ թիվ 24-ի հաղթանակով։ Դուրս ենք վռնդելու այս շենքից, բայց տեր հորը կհրավիրենք, որ աղոթքով այս շենքը մաքրի ազգամիջյան հակամարտության, դավաճանության, մեր ազգային արժեքների ոտնահարման այն դավաճանական բացիլներից, որ երեք տարի շարունակ աճել են։ Եվ դրանից հետո Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, որ երկիրը նորից ոտքի կանգնի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին