Ժողովրդավարության հարցին մոտենում եմ գլոբալ տեսանկյունից։ Այս մասին Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ «Տեսնում ենք ամբողջ աշխարհում ժողովրդավարության զգալի հետընթաց, երբ կասկածի տակ են դրվում ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ իմ երկրում, երբ քաղաքացիական հանրությունը գնալով ավելի շատ է ճնշումների ենթարկվում, երբ քաղաքացիները չեն կարողանում քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկումից։ Ես չեմ եկել այստեղ՝ դրսից այցելուի հայացքով գնահատական տալու ժողովրդավարությանը, բայց կարող եմ նշել, որ վերջին 5 տարում այս երկրում եղել են ժողովրդավարական առումով գլոբալ զարգացումներ։ Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն՝ ուեղացնելու կառույցներն, ինստիտուտները»,- ասել է նա։ *** |
Այսօր Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են հաշտությանն ուղղված բանակցությունները, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ ապահովելու, որպեսզի Հայաստանն օգտագործի այս պատմական պահը»,- ասել է նա։ |
«Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում»․ Սամանթա Փաուեր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet