▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հազարներից մեկը. Արտաշես Ալեքսանյանը 1988-ին 18 կյանք է փրկել

Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ գյումրեցի պրոդյուսեր. . .

Ընտրյալին չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք․ Կարո Փայլան

Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում մեքենա վարելիս

Ջերմուկի քաղաքապետարանը ծառե՞ր է հատել՝ Ամուլսարի ճանապարհները շրջափակողների համար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1,5 ամսական երեխա է մահացել

Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին.. . .

«Մեքենաների վերաարտահանումը, ընդհակառակը, բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա». Բաբկեն Թունյան

Ինձ մի հատ կոֆե կտա՞ք...Ինչպե՞ս Արմեն Սարգսյանին դիմավորեցին «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում

Ինձ ասում էին երեխեքի հետ եմ հանդիպելու...Արմեն Սարգսյանն անակնկալի եկավ

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար

Կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը` Արմենուհի տատս

Ամանորի ծախսերի համար 271 մլն դրամը խորհուրդ կտայի ուղղել Գյումրի, քանի՞ տնակի հարց. . .

Մաշա Մատվեևան՝ իր արտաքինը ծաղրողների, որդուն միայնակ մեծացնելու և սիրելի ունենալու ցանկության մասին

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Օտարների մեջ ապրելիս մարդիկ միշտ ճակատիս վրա կարդացել են, որ ես հայ եմ․․․Արտո Թունջբոյաջյան

Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան

Դեպքեր, որ երբեք չեն մոռացվի... Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

88-ին ունենայինք այնպիսի կազմակերպված կառույց, ինչպիսին այսօր ԱԻՆ-ն է, ավելի քիչ զոհեր կունենայինք

Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը սերիալում համբուրում մեկ էլ այլ կնոջ

Ծաղկեպսակ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից

Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը. Թեհմինա Վարդանյան

Եթե մի օր դու այլևս ինձ չսիրես, ես հենց այդ գիշեր կմեռնեմ. Ալեքսանդր Բաբասյանի հուզիչ գրառումը

Աշխարհի չափ ենք գոհ, պարոն Փաշինյան. Լեռնանցքի բնակիչները՝ վարչապետին

Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն. . .

Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

Չկաս... Գժական հանճարեղս, խելահեղ սիրողս, ոչ մեկին «չնմանս». Նաիրա Զոհրաբյան

Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ... Արմեն Սարգսյանի արխիվային տեսանյութը

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը

Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք

Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են

Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտե՞ղ

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել

Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ

Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման

Խոնարհումս նրանց, որոնք հավատացին, որ կյանքը մահից հզոր է. Նախագահը՝ «Գյումրի, իմ սեր» համերգին

«Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ». Թովմաս Գրիգորյան

Махнём? Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգից հետո Փաշինյանն ու Մաեստրոն գինի են խմել

ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի. . .

31 տարի անց աղետի գոտում ապրող ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա

Ֆրանսիայում պղծել են Հայոց եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Շնորհակալ եմ «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին արժանանալու համար. Նաիրա Զոհրաբյան

Իտալիայի առաջնություն. «Ինտեր»-«Ռոմա». ՈւՂԻՂ

Մահացել է Արման Եղոյանի հայրը

Մոսկվա- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը». Էդուարդ Շարմազանով

«Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...»

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում…

Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս… առանց լուսավոր մի երիտասարդի, ով այս կյանքում միայն 19 ամանոր դիմավորեց… ով սիրում ու սիրված էր, ով ապրում ու ապրեցնում էր, ով դեռ ով գիտի ինչքան երազներ ուներ այս կյանքում…բայց…
Ամեն ինչ կտայի, որ մարդասպան, իսկ հիմա «սեր ու համերաշխություն» գոռացող Մհեր Ենոքյանը հանդիպած չլիներ որդուս… ամեն ինչ կտայի, որ հիմա ստիպված չլինեի թղթին տալ ինչ մտածում եմ…

 

 

 

 

 

 

 

 

Հիմա ստիպված եմ գրել… ստիպված եմ հանուն արդարության ու որդուս պայծառ հիշատակի անդրադառնալ «ՍԵՐ ու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» գոռացող մարդասպանի մեզ ուղղված հրապարակային խոսքին, խոսք, որում ստոր սուտն է գերակշռում, խոսք, որին «բռավո» է գոռում հասարակության մի զանգված…
Անկեղծ չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ… արդյոք նրանք մտածում են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածում են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բռավոները» կարդալիս…

 

 

 

 

 

 

Միթե մեր հասարակությունում դեռ կան այնպիսինները…
Բանը նրան է հասել, որ արդեն մեզ` Աղաջանովներիս մտավորականի ընտանիքին ստոր կերպով զրպարտում են, թե

  • իբրև մենք իշխանություններին պատվեր ենք տվել Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտելու,
  •  իբրև մենք նորմալ տպավորություններ ունենք որդուս սպանության մեջ մեղադրվող մյուս մարդասպան Արամ Հարությունյանից, իբրև մենք խնայում ենք նրան, «փայփայում»,
  •  իբրև մենք փորձում ենք գումարով հաղորդում պատվիրել Մհեր Ենոքյանի դեմ և սևացնել նրան,
  •  իբրև մենք տարիներ շարունակ լուրեր ենք տարածում, թե մասնատել են որդուս մարմինը…
    և այսպես շարունակ…

Ստոր ստերի շարան… ստեր, որոնց հիման վրա փորձ է արվում հասարակական կարծիք ու ճնշում ձևավորել… մտնել գործից անտեղյակ մարդկանց հոգիներ ու զոհ երևալ…
…որ ողջամիտ մարդը կհավատա այս ստերին, որ ողջամիտ մարդը կհավատա նրան, որ աշխարհում կարող է լինել մի բանական մարդ, ով իր որդուն սպանողի հասցեին ունակ է գովեստի խոսքեր ասել… և ինչ է նշանակում գումարով հաղորդում պատվիրել…ում դեմ, ինչի համար…արդարադատությունն իր խոսքը վաղուց ասել է և ինչպես ցույց են տալիս հարցի շուրջ հանրային հարթակում ծավալվող իրադարձությունները` մենք չենք պատվերների ու ֆեյքերի վարպետնները և պետք չէ նրանց իսկ փնտրողից հեռու փնտրել…

Մտածում եմ հիմա. ինչ էլ ջանասեր են զբաղվում մարդասպանին հրեշտակ ներկայացնելու փիառով… և ում է դա պետք. անձնական, թե խմբային շահեր կան այստեղ… իսկ միգուցե այլ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդասպան Մհերն արդեն սեր ու համերաշխություն գոռալով ու կուրծք ծեծելով է շարունակում մեղանչել Աղաջանովներիս դեմ… Մարդասպան Մհերն է խոսում սիրուց, այն նույն մարդասպանը, ով սպանեց մեր սերը, սպանեց մեր որդուն… համերաշխությունից խոսում է մեկը, ով մինչ օրս հրապարակային ստեր է հրամցնում` մտավորականի ընտանիքիս զրպարտելով ու մեղադրելով տարբեր խարդավանքների մեջ…
Սեր ու համերաշխություն գոռալով չի կարելի սգավոր մարդկանց առջև մեղանչել, սեր գոռալով` սիրող չես դառնա, համերաշխություն գառալով` հանդուրժող… ստոր փորձեր են սրտաճմլիկ հոդվածներ գրելով զոհ երևալը, սպանելուց հետո արդարությունից խոսելը…

Մի օր զղջումի խոսք չարտասանած մարդասպանն է սիրուց խոսում… համերաշխության խրատ տալիս, պետական մակարդակով ներման սպասում…

Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին