▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդասպանին արդարացնելը մեղք է. Արսեն Արշակյանը՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին արդարացնողներին

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 20-ին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը վերաքննիչ քրեական դատարանում կարողացավ ապացուցել, որ իրեն անհիմն են 6-ամսով դատապարտել՝ 13 տարի առաջ  փախուստի նախապատրաստության համար, համացանցում սկսեցին հիշեցնել, թե ինչ հանցագործության համար է նա ցմահ դատապարտվել:

Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ 19-րդ տարին անազատության մեջ գտնվող,ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի «դեպի ցմահ ազատություն» երկլեզու գրքի շնորհանդեսը:
Նարեկացի արվեստի միությունում ըտեղի ունեցավ 19-րդ տարին անազատության մեջ գտնվող, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: Ներկա էին հեղինակի ծնողները, հարազատները: Իսկ նա, չնայած խոստացել էր նոյեմբերի 26-ի առավոտյան արդուկել իր վերնաշապիկը՝ տաքացնելով բանտային սուպեր արդուկը, որը բաղկացած է երկաթե բաժակից (кружка) ու մեջը լցված աղից, կապել ինքնաշեն փողկապը՝ սպիտակ սավանից կարված (բանտում փողկապ չի թույլատրվում), երևակայել, թե գալիս է Ողջերի աշխարհ, ինչպես դա անում է ամեն օր՝ մտքի աներևակայելի ուժով, ի կատար ածել, ցավոք, չկարողացավ: 
«Հետք» ինտերնետային թերթում իրավական հարցեր լուսաբանող լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով հեղինակում է «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը, նշեց, որ լուսաբանում էր մարդու իրավունքները, երբ  2009 թվականին բանտից փախուստ կատարեցին խցակից և բախտակից ընկերներ: Մեկը Մհեր Ենոքյանն էր:
«Նա լատիներենով մի խոսք ասաց. «Ես արել եմ այն, ինչ կարող էի. ով կարող է՝ թող ավելին անի»: Ես հասկացա՝ ով, եթե ոչ ես:  
«Խեղված ճակատագրեր»-ը այն մարդկանց մասին է, որոնք գտնվում են ճաղերի հետևում՝ դատական սխալի հետևանքով: Այո՛, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, այո՛, 90-ականներին եղել են դատավճիռներ, որտեղ մեկ մարդու ցուցմունքով դատապարտել են: Այսօր, մեր բոլոր փորձերը՝ վերաբացել այդ քրեական գործերը, անհաջողության են մատնվում: Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ աշխատում ենք, որ այդ տաբուն կոտրվի և պետական համակարգերն ընդունեն, որ հնարավոր են դատական սխալներ: Դեռ համառություն եմ զգում, մերոնք չեն ընդունում, որ բանտում կարող է լինել անմեղ մարդ, չնայած, վերջին հարցազրույցներում ասում են, որ բացառված չէ»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:
Նրա խոսքով՝ դատարանների արխիվում պահպանվող գործերը ձայնագրված չեն,  ձեռագիր են, իրեղեն ապացույցները պահպանված չեն:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը էլ նշեց, որ երկու տարի առաջ ում դիմում էին՝ պատ էր, իսկ վերջին տարիներին հետաքրքիր աշխատանքներ են կատարել:
«Ենոքյանի հետ կապված՝ ես պատասխանատվություն եմ զգում: Երկրոդ անգամ փախուստի փորձից հետո ես այցելեցի նրան, և՛ ինքը, և՛ ընկերը ուզում էին մեռնել: Այդ ժամանակ Մհերին խոստացա, որ երբ որ զգամ, որ այլևս հույս չկա, խոստանում եմ քեզ ասել: Ես դեռևս հույս ունեմ»,-նշեց Ավետիք Իշխանյանը:
Շնորհանդեսին ներկա էր նաև  երգչուհի Աննա Մայիլյանը, ով, նախատեսված էր, որ երգելու է, սակայն հրաժարվեց՝ ասելով.
«Որոշեցի չերգել, երգեմ՝ ի՞նչ անեմ այս ճակատագրերի կողքին: Ավելի լավ գաղափար ունեմ, որը կվերածենք մի գեղեցիկ երեկոյի, որտեղ Մհեր Ենոքյանը ելույթ կունենա որպես գրող: Մեծ հաճույքով եմ կարդացել նրա գրքերը:  Յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել: Դրա համար պետք է զգույշ վերաբերվենք մեր կյանքին: Եթե մենք գտնվում ենք Նարեկացի կենտրոնում, սա մեզ հուշում է, որ տղաների համար «Նարեկ» կարդանք, խմբով աղոթենք, քանի որ աղոթքը հրաշքներ է կատարում»:
«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ Մհերի արդեն 4-րդ գիրքն է, թեման շատ ծավալուն է, խորունկ, ունի հոգեբանական շատ շերտեր
«19 տարի է՝ բանտում է, ապրում է հասարակական կյանքով: Չի կորցնում իր հույսն ու հավատը՝ ապագայի հանդեպ, հասարակություն վերադառնալու երազանքը, քանի որ գիտակցում է իր անմեղությունը: Սա մեր մեր տարօրինակ, բարդ, հակասական ժամանակների դրվագներից մեկն է, երբ որ մարդը ինչ-ինչ պայմաններից ելնելով հայտնվել է ճաղերի հետևում»,-խոսքումա ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրենը:
Մհեր Դավթի Ենոքյանը ծնվել է Հայաստանում, 1975 թ-ին, դեկտեմբերի 26-ին, բժիշկների ընտանիքում: Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 1996 թ-ին, 3-րդ կուրսում` 20 տարեկանում մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ ու դատապարտվել մահապատժի՝ դատավոր Զինավոր Ղուկասյան /2003 թ-ի ՀՀ նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ/: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել. «Մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չկարողացա փրկել ընկերոջս կյանքը»,-գրում է Մհերը իր երկու գրքերում:
38-ամյա դատապարտյալը 18 տարի գտնվում է բանտում՝ փակ ռեժիմային գոտում, պայքարում իր քրեական գործի վերաբացման համար, սակայն դեռ անարդյունք: Պետական մարմիններից չստանալով որևէ հուսադրող պատասխան՝ Մհեր Ենոքյանը 2 անգամ խցակցի՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ, իրանահպատակ ադրբեջանցու սպանության մսեղադրանքով 19 տարի բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի հետ դիմել է փախուստի 2 տարբեր բանտերից /Գորիսի բանտ՝ 2004 թ. և Նուբարաշենի բանտ՝ 2009 թ./: Ընդհանուր առմամբ, մեկ ամսից ավելի մնալով ազատության մեջ՝ նրանք չեն կատարել որևէ հանցավոր արարք: Ցմահ բանտարկյալները պնդում են, որ փախուստները ակցիաներ են իրենց «մայր» քրեական գործերի վերաբացման համար:
Մհերը ստեղծագործում է, գրում պատմվածքներ, նկարում է, սովորում է բուհում, թղթակցում է մամուլին, կատարում է թարգմանչական աշխատանքներ, ապրում է ակտիվ հասարակական կյանքով: Երկու գրքի հեղինակ է:
2010 թ-ին Մհեր Ենոքյանի առաջարկով փոփոխություն է կատարվել «Մարդու օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում, փոխվել է հոդված 11-ի «դ», սահմանվել, որ ազատազրկման մեջ գտնվող անձը կարող է կենդանի դոնոր լինել իր մերձավոր հարազատի համար:
2010 թ-ին իր «Իրական պատմություն» պատմվածքով մասնակցել է «Ինքնագիր» գրական մրցույթին:
2011-ին իր «Թաքնված հրեշտակներ» պատմվածքով մասնակցել է «Անտարեսի» գրքի մրցույթին:
2011 թ-ին լույս է տեսել Մհերի առաջին` «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գիրքը /հովանավոր` «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն Արամ Մեհրաբյան/, որի վաճառքից ստացված հասույթը հեղինակի ցանկությամբ հարազատները փոխանցել են քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ «Օգնեմ» հիմնադրամին:
2012 թ-ին Ենոքյանի առաջին գրքի հիման վրա «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմ է բարձրացել «Մհերի դուռը» բեմական-ընթերցումը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյան, դերասաններ Վարդան Պետրոսյան և Կարինե Ջանջուղազյան:
2012 թ-ին Մհերն ընդունվել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին: Այժմ 2-րդ կուրսի ուսանող է:
2013 թ-ին լույս է տեսել Մհերի երկրորդ` «Զուգահեռ աշխարհում» գիրքը` սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի ֆինանսական աջակցությամբ: Գրքի վաճառքից գոյացած գումարով վճարվել է 38 -ամյա դատապարտյալ- ուսանողի բուհի 2-րդ կուրսի ուսման վարձը:
2014 թ-ին լույս է տեսել 23 տարի խորհրդային բանտերում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն տարբերակը՝ Մհեր Ենոքյանի թարգմանությամբ (աջակցությամբ մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանի): Վաճառքից ստացված գումարը Մհերի ցանկությամբ փոխանցվում է Շաթիրյանի երեխաներին:
Ցմահ դատապարտյալը նաև աշխատում է (աննախադեպ է Հայաստանում): 2014 թ-ին Մհեր Ենոքյանը Hetq.am ինտերնետային թերթի խմբագրից ստացել է աշխատանքի առաջարկ՝ շաբաթական մեկ անգամ հանդես գալ հրապարակումներով: Hetq.am-ի էջերում կարելի է կարդալ Մհերի հոդվածները, հարցազրույցները, ստեղծագործությունները ամենատարբեր թեմաներով:
2014 թ-ին Մհերը մասնակցել է “Orange” ընկերության կազմակերպած «Գրքի մրցույթին»` իր նոր` «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով, սակայն կազմակերպության կողմից ճնշում է գործադրվել ժյուրիի վրա, և նրա պատմվածքը չի քննարկվել եզրափակիչ փուլում: «Օրանժի» ղեկավարության, մասնավորապես մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի պատճառաբանությունն այն է եղել, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ իրենց շուկային հարված կլինի:
Մհեր Ենոքյանի պատմվածքը տպագրելու ու նրան հանրության անունից մրցանակ տալու պատրաստակամություն են հայտնել հարյուրավոր քաղաքացիներ՝ արձագանքելով Ֆեյսբուք սոցիալական կայքում: Այս նախաձեռնության կորիզը դարձան լրագրող, գրող Վահան Իշխանյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, «Օրանժի» գրքի մրցույթի ժյուրիի անդամներից, կինոգետ, բանասեր Արծվի Բախչինյանը, ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը, ակտիվիստ Անի Խաչատրյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը և այլոք:
2014-ի ապրիլ ամսին մի խումբ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Մաշտոցի պուրակում ու հանգանակություն կատարեցին: Անհրաժեշտ էր հավաքել 300.000 դրամ,
որպեսզի տպագրվի Մհերի ստեղծագործությունը: «Մեր՝ մարդկանց անունից պիտի մրցանակը տանք Մհերին, գիրքը երբ տպագրվի, կպատրաստենք նաև խորհրդանշական պատվոգիր ու կտանենք «Նուբարաշենի» բանտ: Պետք է ցույց տանք, որ նա մեզնից մեկն է, որ մարդիկ անտարբեր չեն բանտում գտնվողների ճակատագրերի հանդեպ»,-ասացին ներկաները: Գումարը հավաքվեց, իսկ նկարիչ Տիգրան Մանգասարյանը պատրաստակամություն հայտնեց նկարել Մհերի պատմությունը:

 

 

 

 

 

Երեւանի ՃՈ նախկին պետ, այժմ ԱՄՆ-ում բնակվող Արսեն Արշակյանը Facebook-յան իր էջում գրել է. «1996 թվականին ընդամենը 21 տարեկան էի, դեռ երիտասարդ տղա, երբ համակուրսեցու եւ ընկերոջ կողմից դաժանաբար սպանվեց իմ մանկության ընկեր Իոսիֆ Աղաջանովը, անցավ 1 տարի, դարձա ոստիկան ու 20 տարուց ավելի ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին։

Իսկ հիմա արդեն, որպես պահեստի գնդապետ եւ Իոսիֆի ընկեր կարտահայտեմ իմ կարծիքը։

Դեպքի առաջին օրվանից եղել եմ նրա ընտանիքի կողքին, մասնակցել եմ բոլոր դատական նիստերին։

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ առաջին անգամ կարդացի հանցագործներին արդարացնող հոդված, անկեղծ ասած, չէի հավատում, որ խոսքը գնում է այդ դաժան սպանության մասին։ Դեպքը ավելին քան ապացուցված է։ Արդարացնողներ կամ նաեւ մեծարող տիկնայք եւ պարոնայք, դուք միայն այն ժամանակ ձայներդ կտրած կապրեիք, երբ Իոսիֆի նման, ձեր երեխայի կոկորդը կտրած, մարմնին բազմաթիվ հարվածներով ու սպանված վիճակում ձեր մինուճարին կբերեին կդնեին ձեր առջեւ ու կասեին տարեք թաղեք։ Միխայիլ եւ Նելլի Աղաջանովները չեն մոռացել, որ իրենց միակ տղա ժառանգը մահացել է համակուրսեցու ու նրա ընկերոջ կողմից, թիկունքից ռազվադնոյ կլուչով գլխին խփելու, հետո դանակով կոկորդը կտրելու, հետո մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, հետո նախօրոք գնված, հատուկ այդ օրվա համար սպորտային պայուսակով մարմինը չոլերում քարերով ծածկելու պատճառով։

Հանցագործները ընդունել են իրենց մեղքը եւ դեպքը 100% բացահայտված է։

Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք։

Դեռ չեմ ասում՝ արդեն կորցնելու բան չունեցող պրոֆեսոր Աղաջանովից։ Նա այդ մեկը ուներ ու էլ չունի։

 

 

 

 

 

 

 

Սա ընդունեք, որպես նախաբան։ Մանրամասները՝ հետո»:

Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ժամանակին դատապարտվել է՝ մահապատժի: Այժմ նա դատապարտված է ցմահ ազատազրկման եւ մինչ օրս պայքարում է քրեական գործի վերաբացման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին