▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք շատ լավ զինված, դուխավորված ենք...3 պետության դեմ ենք կռվում. կամավոր Հարություն Բաղդասարյան

3 պետության դեմ ենք կռվում, չեն հաղթելու մեզ, որտեղից ուզում են զենք բերեն: Հայերին չեն կարող հաղթել. կամավոր Հարություն Բաղդասարյան

«Մենք շատ լավ, զինված, դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե ինչ անենք, 3 պետության դեմ ենք կռվում, իրենք չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում է անեն»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց նախկին պայմանագրային զինծառայող, այս պատերազմին կամավոր մասնակցած և վիրավորված Հարություն Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ թեպետ նա այժմ վիրավոր է, բայց պատրաստ է վերադառնալ սահման՝ կռիվը շարունակելու. «Ես էս վիճակին՝ իմ թևը քցեց, ես կարամ հենց հիմա էլ գնամ, դուխս հերիքում ա ամեն ձևի: Զինվորներն էլ հիվանդանոցում պառկած բժիշկներին ասում են՝ մեզ բուժի, որ գնանք սահման»,- ասում է պատերազմին մասնակցած կամավորը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին