▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր անտարբերության պատճառով շուտով թուրքական բեռնատարների փոխարեն թուրքական տանկերը կլուսանկարեք». Գևորգ Գալստյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ, մենք ահավոր կեղտի մեջ ենք: Էդ կեղտը առաջացել ու գոյացել է մեր անտարբերության պատճառով: Էդ կեղտը շուտով վերջնականապես մեզ ծածկելու է, եթե շարունակենք անել այն, ինչ արել ենք, այսինքն` ոչինչ: Կամ պետք է պայքարով դուրս գանք կեղտից կամ, կամ շուտով թուրքական բեռնատարների փոխարեն թուրքական տանկերը կլուսանկարեք, բայց արդեն չեք հասցնի տեղադրել ձեր ֆեյսբուքյան օգտահաշիվներում...
Մարզերում բնակվող ժողովրդին կասեմ հետևյալը` մարզից ավտոմեքենայով մայրաքաղաք գալն ավելի տանելի է, քան ոտքով, ասենք, Թավրիզ կամ Թիֆլիս փախնելը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին