▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր Beatle-ները`Compass band-ի տղաները, Sweetie baby-ով, ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:

Հայաստանն այդ մրցույթում ներկայացնող  Compass band խումբը` Sweetie baby երգով, գրավել է երրորդ տեղը:

Առաջին տեղում է ՈՒկրաինայի ներկայացուցիչը` Անաստասիա Պետյակը:

«Compass band»-ը հանդես եկավ 8-րդ համարի ներքո: Խմբի անդամները բեմում  սև կոստյումներով ու փողկապներով էին, ինչի շնորհիվ զուգահեռներ են անցկացվել The Beatles-ի  ու Compass band- միջև:

«Եվրատեսիլ- 2012»-ին մասնակցում էր 12 երկիր` Բելառուս, Շվեդիա, Ադրբեջան, Բելգիա, ՌԴ, Իսրայել, Ալբանիա, ՀՀ, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և Նիդերլանդներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին