▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երեխեքն էդ անասունների մոտ են. շնչելուց առաջ պարտավոր եք նրանց հետ բերելու համար ամեն ինչ անել. Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով երեկ մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Instagram-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է տեղադրել, որտեղ գերության մեջ գտնվող հայ զինվորներն են: Տեսանյութին կից Սոնան գրել է.

«Էս երեխեքը՝ մեր երեխեքը, հոկտեմբերի 9-ից էդ անասունների մոտ են: Համարյա երկու ամիս, հասկանո՞ւմ եք: Ոչ մի թուղթ, ոչ մի կոնկրետ ժամկետով պայմանավորվածություն չկա: Առաջնայինն ամեն օր արթնանլիս՝ հաց ուտելուց ու շնչելուց առաջ, պարտավոր եք էս երեխեքին հետ բերելու համար ամեն ինչ անել, ինչը ձեր պաշտոնական կարողությունների սահմաններում ու դրանցից դուրս է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին