▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք

Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան

Ծեծ և խուլիգանություն Երևանում. կան բերման ենթարկվածներ. նրանցից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. Դանիել Իոաննիսյան

Ով կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի. Փաշինյանը`Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք: «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս և ովքե՞ր դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Աստանայում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին