▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր կռիվը ներքին ստրուկի դեմ պետք է լինի

Ցեղասպանության 100-ամյակի վրա, 100 տարի էլ որ անցնի, մեկ է պետք է հասկանանք, որ մեր կռիվը ռեժիմին հավասար, պետք է ներքին ստրուկի դեմ լինի, որը ռեժիմի լուռ դաշնակիցն է: Պատմությունը շարունակ կրկնվում է նրանից դասեր չքաղողների համար: 1918-ին էլ Արամ Մանուկյանը իր 100 քաջերի հետ, վախվորած ժողովրդին զոռով վագոնները լցրեց ու քշեց դեպի Սարդարապատ: Գնացին ու խելոք կռվեցին, պատմական հաղթանակ կերտեցին: 
Հիմա էլ իրավիճակը նույնն է, Ժիրայրի նման տղաները պետք է լավ հասկանան, որ թշնամուն հաղթելը շատ ավելի դյուրին է, քան սեփական ստրուկին: Փոխանակ հինգ հոգով ռեժիմի դեմ դուրս գալու և նախորդների սխալները կրկնելու, նրանք պետք է մտնեին թաղե-թաղ ու ընկնեին բեսեդկեքում վերընկած նարդի-բլոտ խաղացող ստրուկների ջանին: Այս ձևով հասկացնելով այդ տեսակին, որ ստրկամտությունը դավաճանություն է, ազգապղծություն և ունի իր հասանելիք պատիժը...

Արմեն Զատիկյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին