▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր Մեխակը արդեն տուն ունի»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր Մեխակը տուն ունի արդեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին եւ Արմեն Սիրունյանին այս իրավիճակը այսպես լուծելու համար։

Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռբերված բարեկեցությունը աշխատանքով պահպանելու եւ զարգացնելու բանաձեւը չգտնի։

Հաջողություն եմ մաղթում, Մեխակ ջան»։

Հիշեցնենք՝ «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ, երբ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին՝ ասելով, որ վագոն-տնակում է ապրում, Փաշինյանը պատասխանել էր․ «Առողջությունդ տեղը, ջահել տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես․․․ Մի հատ բան ձեռնարկի, գնա տունդ սարքի, վարչապետն ա՞ քո տունը սարքելու»։

Օրեր անց՝ Սիսիանում քարոզարաշվի ժամանակ, վարչապետը ներողություն էր խնդրել նրանից։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին