▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan_1.jpg

«2021 թվականն ամենաամոթալի տարին էր մեզ համար՝ կրտած ցլի տարի, նվազագույն ինքնիշխանության և առավելագույն անբարոյականության տարի, երբ իր ժողովրդին պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարը վերարտադրվեց:

2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից:

Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ՝ տարածաշրջանում և երբեք չի եղել աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող դերակատար:

Այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին ինչ ուզում են և չի ստանում ոչինչ:

Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ չկարողացավ պատժել իր զավակներին սպանած դավաճանին, չկարողացավ հետ բերել գերիներին, չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին: Սա մի տարի էր, որտեղ մեր ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն էր:

Պետք է խոսել և խոսել փաստերով: Տարին ամփոփում ենք ՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ:

2022-ը կարող է լինել տարի, երբ այս ազատ անկումը, որի մեջ հայտնվել ենք՝ դադարի: Պատասխանատվությունը քաղաքական, մտավորական վերնախավինն է՝ մոբիլիզացնել մարդկանց, ոգևորել ու բացել նրանց աչքերը:

Մեր ազգի երակները ներարկվող այս կեղծ լավատեսությունը մի ճոխություն է, որ թույլ տալ մեզ չենք կարող:

2022-ը կարող է լինել լավ տարի, եթե չմոռանանք մեր ցավերը և այդ ցավերը վերածենք գործողությունների»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին