«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տոնդ շնորհավոր Արցախի Հանրապետություն
Արցախը և Հայաստանը տևական ժամանակ միմյանց լրացնող անվտանգային միավոր էին:
2020 թ. պատերազմը մեծապես խարխլեց մեր անվտանգային համակարգը՝ գոյաբանական վտանգի ենթարկելով ոչ միայն Արցախը այլև խոցելի դարձնելով Հայաստանի Հանրապետության սահմանները:
Շրջափակման մեջ հայտնված Արցախի և արցախցու շահերի պաշտպանության առաջին հասցեատերը եղել է և պետք է լինի պաշտոնական Երևանը, որի վերադառձը այդ տրամաբանական դիրքորոշմանը օրվա հրամայականն է: Այդ դիրքորոշումը ընկալելի կդառնա նաև միջազգային տարբեր ուժերի համար:
Մեր շուրջ քաղաքական բոլոր զարգացումների հանգրվանը Երևանն է:
Այսպիսով, զերծ մնալով քնարական զեղումներից և ստեղնաշարային հայրենասիրական կոչերից հարկավոր է քաղաքական նոր ուժով և որակապես նոր գործիքակազմով շարժվել առաջ:
Հ.Գ. առանց անվտանգության և խաղաղության հնարավոր չէ ապահովել պետության բնականոն կենսունակությունը


