▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տան մեջ մեքենայից քերում են Արցախի դրոշը, զուգահեռ իրականության մեջ՝ պատրաստվում տոնի. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անշրջելի խաղաղասերի հրավերով «սովետական Հայաստանի» սահմանին տեղակայված ադրբեջանցի զինվորների սանձարձակությունն արդեն հատում է թույլատրելի բոլոր սահմանները:

Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն, մեր մեքենաների վրայից զինվորական դանակով քերում են Արցախի պետական դրոշը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ «հպարտ ժողովուրդը» անհամբեր սպասում և պատրաստվում է գունագեղ տոնակատարություններին:

Հ.Գ. Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին