▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տանձը բանանի գին ունի

«Զատիկը համարվում է կարևոր տոներից մեկը: 4 հոգանոց ընտանիքին անհրաժեշտ է մոտ 10.000 դրամ՝ ընտանեկան այս տոնը նշելու համար: Ձվի թանկացում չկա, կանաչիինը կապված է  անցած տարվա անբարենպաստ եղանակի հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ մի քիչ բարդ է մրգերի դեպքում.

«Ես չէի տեսել, որ ՀՀ-ում տանձի գինը հասնի 2000 դրամի, այն դեպքում, երբ նարինջը 500-600 դրամ է:  Միշտ հակառակն է եղել: Մեր տանձն ունի բանանի երկու գինը, նման բան երբեք չէր եղել»: 

«Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ  ունեն որոշ հավաստիացումներ, որ ձուն չի թանկանա, ավելին, խոստացել են 3 դրամով պակաս մատակարարել խանութներին:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին