▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր զինծառայողները պաշտպանում էին Փաշինյանի տղային. դրա պատճառով ջախջախվեց հարավային ճակատը». Հրանտ Բագրատյան

«Արմնյուզ»-ի եթերում «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փոխանցմամբ՝ Գեղարքունիքում թշնամին մեր թիկունքում խորացել է մինչև 18 կմ. «Այս վիժվածքից պրծնելու այլ ճար չունենք, պետք է ընտրությունների գնալ: Այս պատերազմում մենք հաղթում էինք, Փաշինյանը չթողեց, որ հաղթենք, 18 հազար ադրբեջանցու ենք ոչնչացրել: Մեր զոհերի թիվն առանց անհետ կորածների ավելի քան յոթ հազար է: Մեր սառնարաններում պահվող մարմինների մեջ ադրբեջանցիների դիակներ էլ կան: Այն մարդը, որը երկրորդ անգամ ընտրում է Փաշինյանին, հիմար է: Նրանք, ովքեր ծափահարում են իրեն, թող իմանան՝ շատ վատ է լինելու»,- ասել է նա:
Նախկին վարչապետի կարծիքով՝ Փաշինյանը հանձնել է Շուշին, կայացրել մի շարք անհաշվենկատ որոշումներ, օրինակ՝ Վարազաթումբը գրավելու գործողությունը, որի հետևանքով մոտ 700 զինծառայող է զոհվել. «Մեր զինծառայողները պաշտպանում էին Փաշինյանի տղային, որը 20 կմ թիկունքում էր՝ հատուկ պաշտպանության տակ: Այս արկածախնդրությունից հետո ջախջախվեց հարավային ճակատը: Ռուսներն առաջարկում էին Շուշին և Հադրութը թողնել մեզ, մենք չէինք պատկերացնում՝ ինչ խայտառակ վիճակ է հարավային ճակատում: Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել էր, որ նա Ջրականի ուղղությամբ գա, մյուս ուղղություններով մերոնք կռվեցին»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին