▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր զորքը վրա է տվել ադրբեջանական ավելի մեծ խմբի, ծեծել ու խլել զենքերը». Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջադեպն, իրապես, եղել է, բայց դրա՝ վիդեոյում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել:
Նախ ասեմ, որ միջադեպի մասին, որի մի մասը տեսել եք տարածվող տեսանյութում, առաջին անգամ իմացա դեռ երկուշաբթի՝ վարդենիսցիներից: Այնուհետև նույն պատմությունը լսեցի Վերին Շորժայում ծառայություն իրականացնող տարբեր զինվորներից ու սպաներից: Արդ, տեղեկության իսկության վրա կասկածելու հիմք չունեմ:


Ինչպես գիտեք, երկու կողմից էլ զորքերին արգելվել է առաջինը կրակել: Ադրբեջանական բանակը փորձում է առանց կրակոցի առաջ գալ, մեր բանակը փորձում է առանց կրակոցի դա կասեցնել:
Այդ տարօրինակ պրոցեսի ընթացքում բարձրադիր հատվածներից մեկում ադրբեջանական մի մեծ խումբ «վրա է տվել» մեր զինվորներին, քանակով ու ուժով խլել զենքերը և ստիպել, որ հեռանան (ինչպես երևում է տեսանյութում):
Ի պատասխան դրա, մեր զորքերը, նույն կերպ, առանց կրակոցի, վրա են տվել ադրբեջանական մի ուրիշ, բայց ավելի մեծ խմբի, խլել զենքերը ու ոչ պակաս ծեծի ենթարկել դիմադրողներին:
Դրանից հետո, հետագա էսկալացիան կանխելու նպատակով, տեղային մակարդակում բանակցություն է եղել, որի ժամանակ փոխանակվել են իրարից խլված զենքերը:
Միջադեպից հետո Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի ոգին բավականին ընկել է, քանի որ իրենց արածի արժանի պատասխանը ստացան:
Ես սա չէի գրեի, եթե ինձ հետ չկապվեին դիրքերից ու վրդովված չասեին «մենք մեր պատիվը պահել ենք, դրանք պատասխանը ստացել են, ինչի՞ են մեր մասին սենց բաներ տարածում»:
Հ.Գ. Երեկ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես են մեր դիրքերին մոտիկ գտնվող ադրբեջանական զինվորները խուսափում նույնիսկ մեր կողմ նայելուց: Երբ մեր զինվորական մեքենան էր անցնում իրենցից ոչ հեռու, ադրբեջանական զինվորները գնում, մի բլրակի հետևն էին մտնում՝ կարծես վախենային ծեծ ուտելուց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին