Ձեզ չի մտահոգո՞ւմ, օրինակ, որ ադրբեջանցիները մեր զորքին նվաստացնելով տարածքից հեռացնում են:

Այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքում այս հարցով լրագրողները դիմել են ԱԱԾ փոխտնօրենին, ով անարձագանք է թողել հարցը:
Իսկ հարցին, թե ոչինչ չունե՞ք ասելու, նա պատասխանել է.
«Այս պահին ոչ»:
Լրագրողները շարունակել են հարցեր տալ՝ «Դուք երբեւէ հայկական զորքին այսպես նվաստացած տեսե՞լ էիք: Ինչ է այս պահին կատարվում սահմանային տարածքներում»:
Այս հարցերը ևս անպատասխան են մնացել:
Տեսանյութը՝ News.am-ի


